Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի դեսպանների համաժողովի ընթացքում առանձնացրել է 2023 թ. ուկրաինական դիվանագիտության հիմնական խնդիրները։
Առաջնահերթությունների շարքում է Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկը, ինչպես նաև 2023 թ. հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը և դրանից հետո «կոնկրետ արդյունքների ապահովումը»։ Հաջորդ քայլը Ուկրաինան պաշտպանական սարքավորումներով զինելն է:
Զելենսկին նշել է, որ մեկ այլ կարևոր ուղղություն է էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնումը։ Նա կոչ է արել դեսպաններին այդ հարցով գործակցել կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ։
Ուկրաինայի ղեկավարը նաև կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները և սառեցնել ակտիվները՝ ուղղելով դրանք իր երկրի վերականգնմանը: Նա նաև դեսպաններին հորդորել է աջակցել իրենց տները լքած և այլ պետություններում ապաստանած ուկրաինացիներին, հետևել, որ նրանց իրավունքները չոտնահարվեն: