Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, սառը զենքի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությոունների չարաշահման՝ 3, անձնական ունեցվածքի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու հոգեկան ներգործության՝ 2-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, խոշտանգման, ֆիզիկական ներգործության, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու, պետական սահմանն ապօրինի հատելու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, պետական սահմանի ապօրինի հատման ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: