Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքում:
«Քննարկման հիմնական թեման պեստիցիդների ներմուծման պահանջների փոփոխությունն էր, համաձայն որի այսուհետ պարտադիր է լինելու պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը հանրապետություն»,- նշել է Քերոբյանը և ավելացրել. «Զրուցել ենք նաև մեկ այլ փոփոխության մասին, որով թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր: Այս ուղղությամբ քննարկումները շարունակելու ենք»։