Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տոնական մթնոլորտ է: Փոքրիկներին Ձմեռ պապն ու Ձյունանուշն են հյուր եկել:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ավանդական դարձած այցով տոներին ընդառաջ Արյունաբանական կենտրոնում է: Այստեղ ստացիոնար 62 երեխա է բուժում ստանում՝ Աննա Հակոբյանին ներկայացնում է կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, հավելում` մանկական քաղցկեղի դեղապահովումը ամբողջությամբ պետությունն է իրականացնում:
Բուժում ստացող երեխաներից ոչ բոլորն էին կարողացել ներկայացմանը մասնակցել: Վարչապետի տիկինը շրջում է նաև հիվանդասենյակներով, զրուցում երեխաների ու ծնողների հետ:
Այս կենտրոնում բոլորի երազանքն ու հնչող մաղթանքը մեկն է. Աննա Հակոբյանը փոքրիկներին առողջություն է մաղթել, շնորհավորել Ամանորն ու Սուրբ Ծնունդը: