ՀՀ նախագահի հրամանագրով՝ Երախտագիտության մեդալով են պարգևատրվել իտալացի գրող Ռենատո Ֆարինան և բժիշկ Ֆրանչեսկո Պաոլո Գուարներին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել`
Ռենատո Ֆարինային գրող, լրագրող (Իտալիա)
Ֆրանչեսկո Պաոլո Գուարներիին բժիշկ (Իտալիա)»,- նշված է հրամանագրում: