Հայաստանում 111.000 մարդ ունի շաքարային դիաբետ: Հիվանդությունը արագ տեմպով զարգանում է և երիտասարդանում: Գերակշռում են 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցողները, որոնց օրգանիզմը ինսուլինը արտադրում է նորմայից շատ:
Մարինե Հարությունյան (ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ) - Երբ վիճակագրությունն ենք ուսումնասիրում ամբողջ աշխարհում, այո՛, շաքարային դիաբետի հիվանդացության թիվը բարձրացել է, այդ թվում՝ նաև Հայաստանում: Սրա մեջ մեծ նշանակություն ունի, նաև քովիդ 19-ով է պայմանավորված, այս հիվանդությունից հետո շաքարային դիաբետի առաջնային հայտնաբերման դեպքերն ավելացել են: Ընդհանրապես հիվանդության թվի աճը կազմել է 8-10%, 2021-ից հիվանդացության մինչև 2% աճ ունենք:
2022-ին պետությունը 100 տոկոսով երաշխավորել է շաքարային դիաբետ ունեցողների դեղապահովումը, Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 17 անվանում դեղ, առկա են դեղերի պահուստային քանակներ:
Մարինե Հարությունյան - Նախարարության կողմից ձեռք են բերվել ինսուլինային դեղերը՝ տարբեր տեսակի՝ երեք տեսակի մեծահասակների համար: Մանկական շահառուների համար ձեռք են բերվել ինսուլինային անալոգներ, նաև թեստերիզներ և համապատասխան գլյուկոմետրեր և նորից տրամադրվել են անվճար 0-18 տարեկան երեխաներին և դեռահասներին:
Շաքարային դիաբետի պատճառներն են՝ սթրեսը, քնի խանգարումը, քիչ շարժվելը, տարատեսակ դիետաները: Հիվանդությունից խուսափելու ամենակարևոր գործոնը առողջ սնունդն ու ճիշտ սննդակարգն է:
Ելենա Աղաջանովա («Մուրացան» հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար) - Սնունդն ա շատ կարևոր, մենք ասում ենք՝ դիաբետոգեն սնունդ, այսինքն՝ հեշտ յուրացվող, հեշտ ներծծվող ածխաջրեր պարունակող, դա շաքարավազն ա, դա շաքարավազ պարունակող բոլոր էդ քաղցր ըմպելիքները, ցանկացած՝ անգամ կոմպոտը, տան պատրաստված, շաքարարով ա, կոնֆետները, խմորեղենը, այդ ամեն ինչը պարունակում են շատ հեշտ յուրացվող ածխաջրեր, որոնք ստեղծում եմ բավականին լուրջ ծանրաբեռնվածություն ինսուլին արտադրող բջիջների համար:
Դիաբետի թաքնված շրջանը կարող է երկար տևել՝ մինչև 10 տարի: Սքրինինգային ծրագիրը նպաստում է հիվանդության շուտ հայտնաբերմանը, որն էլ հնարավորություն է տալիս կանխել բարդությունները:
Ելենա Աղաջանովա - Արդեն մոտ 40 տարեկան պացիենտներին պարտադիր կանչում են, որպեսզի արյան մեջ շաքարը ստուգեն, ստուգեցին, ամեն ինչ նորմալ ա, ինքը գնում ա տուն, եթե չէ, արդեն ավելի խորացած հետազոտություն ա արվում: Եթե նորմալ ա, իրականում երեք տարին մեկ պիտի կանչեն, նորից ստուգեն:
2010 թ. համեմատ շաքարային դիաբետից մահացությունը Հայաստանում կազմում էր 6%, այժմ ցուցանիշը հասել են 1.1%-ի:
Ցավոք, սակայն, դիաբետով հիվանդ երեխաների մահացության տոկոսն ավելացել է:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան