Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Պետական պահպանության ծառայությանը կտրամադրվի վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ` այսպիսով այն դուրս բերելով Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:
Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` այս բարեփոխումներով հնարավորություն է տրվում ԱԱԾ-ին կենտրոնանալ մի քանի կարևոր ուղղությամբ աշխատանքներում:
«Պետական պահպանությունն այն կարևոր գործառույթներից մեկն է, որ իրականացնում են պետական ինստիտուտները: Բարեփոխումը շատ կարևոր է»,- ասաց Գրիգորյանը: