Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Ազգային ժողովի նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են պետական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Գալուստ Սահակյանը մահացել է դեկտեմբերի 18-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
Նա 1995 թվականից մինչև 2012 թվականը եղել է խորհրդարանի պատգամավոր: 2014 թվականին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ և պաշտոնավարել մինչև 2017 թվականը: