Հայաստանը ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան ուղևորություններում երկրորդ տեղն է զբաղեցնում, Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել զբոսաշրջային կապերը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ТАСС -ը։
Բացի այդ, փոխվարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը մեծապես պայմանավորված է Հայաստանում արտադրվող արտադրանքով։ «Դա շատ լավ է Եվրասիական տնտեսական միությունում մեր փոխգործակցության տեսանկյունից։ Մեզ մոտ շատ լավ է աճել այն գործարքների մասնաբաժինը, որոնք իրականացվում են ազգային արժույթներով»,- ասել է Օվերչուկը:
«Կապերը հենց այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն դաշնակիցների միջև»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։