ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
«ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունները լայնածավալ աշխատանքներ են կատարում գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա, և Լաչինի միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն՝ մարդկանց, բեռների և ապրանքների տեղափոխումը հանգիստ, առանց որևէ վերահսկողության»,- ասաց Գրիգորյանը: