Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 10-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 3, պաշտոնեական լիազորությոունների չարաշահման, ընտանեկան բռնության, սառը զենքի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացենլու կամ վատնելու, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինքնասպանության հակելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են են անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: