Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան, մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին՝ առանձին հատվածներում, սպասվում է մերկասառույց։
ԱԻՆ-ից վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մառախուղ: