Շաբաթներ շարունակ բարդ բանակցություններից հետո կրոնական և ծայրահեղ աջ կոալիցիայի գործընկերների հետ «Լիկուդ» կուսակցության ղեկավար, Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրի նախարարների նոր կաբինետի ձևավորման մասին։
Նրա գլխավորած կուսակցությունը տեսանյութ է հրապարակել, որում Նեթանյահուն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին հեռախոսազանգով հայտնում է նոր կառավարության ձևավորման լուրը:
«Շնորհիվ այն հսկայական հանրային աջակցության, որը մենք ստացանք վերջին ընտրություններում, ես կարողացա ձևավորել կառավարություն, որը կաշխատի ի շահ Իսրայելի բոլոր քաղաքացիների»,- գրել է Նեթանյահուն Twitter-ի իր միկրոբլոգում:
Նոր կառավարության կազմը Նեթանյահուն կներկայացնի մեկ շաբաթվա ընթացքում: