Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Քաղաքատեղի Դվին» պատմության և մշակույթի անշարժ հանրապետական նշանակության հուշարձանախմբի և հարակից տարածքների բարեկարգում: Արարատի մարզի «Քաղաքատեղի Դվին» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը որպես ՀՀ զբոսաշրջային երթուղիներում ընդգրկված օբյեկտ լրացուցիչ ենթակառուցվածքների անհրաժեշտության կարիք ունի:
Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել հնավայրի մուտքերն ու անցակետերը, նախատեսել բարեկարգ քայլուղիներ, կատարել զբոսաշրջային վայրին կից բարեկարգ տարածքների ամբողջականության համալրում նոր էլեմենտներով, անցկացնել տարածքի լուսավորման համակարգ, ապահովել հնագիտական արշավախմբի բնականոն աշխատանքը, հայտնաբերված նոր գտածոների պահպանությունը, լաբորատոր ուսումնասիրությունը և վերականգնումը, այդ միջոցառումներով ապահովելով հուշարձանի պահպանության և ուսումնասիրման գորընթացները, հնարավոր կլինի բարելավել զբոսաշրջիկների սպասարկումը՝ աստիճանաբար ներգարավելով ավելի մեծաթիվ այցելուների: