Հայաստանում լուրջ արշավ էր սկսվել՝ 2017-ին պապիլոմա վիրուսի, 2021-ին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկին:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ) - Զանգվածային լրատվամիջոցները, մեդիադաշտն ամբողջովին հեղեղված էին բացասական տեսանյութերով, ահաբեկող ուղերձներով, կոչերով, հակապատվաստումային շարժում ձևավորվեց:
Սահակյանի խոսքով՝ հակապատվաստումային արշավը չաշխատեց ոչ քովիդի, ոչ պապիլոմա վիրուսի դեպքում:
Գայանե Սահակյան - 17-ից մինչև այսօր իրականացված մոտ 100 հազարից ավել պատվաստում իրականացվել է, և ոչ մի աղջկա մոտ բացասական երևույթ և հետպատվաստումային ռեակցիա չենք ունեցել:
2000-ականներից պատվաստումներ իրականացնող երկրներում արգանդի վզիկի ոչ միայն նախաքաղցկեղային, այլև քաղցկեղի դեպքերի նվազում կա: Վերջին տարիներին պատվաստումների դրական դինամիկա կա նաև մեզ մոտ՝ մոտ 3.5 տոկոս աճ՝ բոլոր մարզերում: Սակայն Քովիդի դեմ պատվաստումների նվազում կա:
Գայանե Սահակյան - Այսօրվա դրությամբ 2.5 միլիոնից ավել պատվաստում է երկրում կատարվել, և ընդամենը 96 լուրջ հետպատվաստումային ռեակցիա ենք ունեցել, որոնք հիվանդանոցային բուժում են ստացել: Որոշ մարդկանց դեպքում դա կապված չի եղել պատվաստման հետ:
Քովիդի դեմ պատվաստումների հակափաստարկներից մեկն այն էր, որ «Աստրազենեկա» պատվաստանյութը, իբր, առաջացնում է թրոմբոզ:
Գայանե Սահակյան - Ունեցել ենք 6 անաֆիլաքսիայի դեպք: Սա օրգանիզմի յուրահատուկ ռեակցիա է և կապված չէ պատվաստման հետ, բայց մահվան դեպքեր կարող են առաջանալ հենց այս ռեակցիայից:
Չկան դեպքեր: «Պետք չէ պատվաստվել» պնդումը սխալ է՝ նշում է Սահակյանն ու հիշեցնում՝ համավարակը դեռ չի վերացել: Հակամարմինների պաշտպանիչ շերտը նվազելու միտում ունի: Պետք է այն ամրացնել պատվաստումների խթանիչ դեղաչափով: