Կառավարությունը 3 մլրդ 246 մլն դրամ հատկացրեց 8 մարզի 31 համայնքում 66 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանցից 58-ը 2022 թվականի ծրագրեր են:
«Ստացվում է, որ միայն այս տարի Կառավարությունն արդեն 19 մլրդ դրամ հատկացրեց համայնքների հետ համատեղ այս սուբվենցիոն ծրագրերով: Իսկ եթե ամփոփենք սուբվենցիաների, այսպես ասած, սկսման պահից ի վեր, համայնք-Կառավարություն համատեղ գումարը հասնում է 108 մլրդ դրամի, որի մեջ Կառավարության մասնաբաժինը 55 մլրդ-ից անցնում է, համայնքներինը՝ 51.5, և ուրախալի է, որ արդեն մոտ 2 մլրդ-ի չափով ունենք նաև այլ ներդրողներ:
Ծրագրերի քանակը 2050-ից անցնում է, բայց ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ համայնքների միացման գործընթացում մենք մի քանի բնակավայրի ծրագրեր մեկ փաթեթի մեջ ենք ներառել. սրանք տարբեր տեղերում մոտ 4000 շինարարություններ են»,- ասաց Սանոսյանը: