Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Լարսում թողունակության բարձրացման հարցին:
«Մեր ջանքերը Լարսի ծանրաբեռնվածությունը թուլացնելու կամ թեթևացնելու դեպքում արդեն պսակվել են հաջողությամբ: Այս պահին Լարսում հերթերն աննշան են, մեքենաները բավականին արագ կարողանում են անցնել: Լրացուցիչ անցակետեր են բացվել, տեղադրվել են լրացուցիչ ռենտգեն սարքեր»,- ասաց Քերոբյանը:
Լրագրողները նախարարին հարց ուղղեցին նաև լաստանավային բեռնափոխադրումների իրականացման մասին:
«Կան խնդիրներ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Քերոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը նախընտրում է ունենալ Լարսին այլընտրանք, ապրանքները Սև ծով հասցնելու ու ջրային տրանսպորտով արտահանելու հնարավոր տարբերակ է երկաթուղով բեռը Փոթի հասցնելն ու լաստանավով ճանապարհելը: