Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 12։45-ից ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր, ինչի հետևանքով էլեկտրոնային կառավարման համակարգերն աշխատում են խափանումներով։
«Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերը կաշխատեն բնականոն ռեժիմով: Խնդիրը կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։