Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։
ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։