ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը Ռուսաստանի կողմից կընկալվի որպես թշնամական ժեստ, ուստի ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առանց Դաշինքին երկրի անդամակցության: Միևնույն ժամանակ, Կիևին և Մոսկվային պետք տրամադրվեն անվտանգության որոշակի երաշխիքներ։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Monde թերթին տված հարցազրույցում։
Նա նաև հայտարարել է, որ մայրցամաքում անվտանգության ապագա ճարտարապետության կառուցումը պետք է երաշխիքներ ներառի ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, իսկ ավելի ուշ կարող է առաջանալ Բելառուսի հարցը:
«Մենք պետք է վերականգնենք Ուկրաինայի ինքնիշխանությունը, և մենք չենք կարող մտածել այդ տարածքի անվտանգության մասին միայն ՆԱՏՕ-ի պրիզմայով։ Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, ես նկատի ունեմ երաշխիքներ բոլոր այդ երկրների համար, մեզ համար, ինչպես նաև Ռուսաստանի համար»,- ասել է նախագահը։