Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ «Վերելք» գործակալությունն անդրադարձավ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի հայտարարությանը տարածաշրջանում հանքավայրեր այցելություններ կազմակերպելու չափանիշների հստակեցման վերաբերյալ:
«Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ սահմանված պարտավորության կոպիտ խախտումը դադարեցնելու համար ինչո՞ւ պետք է դրան ավելանան նորերը»,- հետաքրքրվեց լրագրողը:
«Որովհետև այդպես ճիշտ են համարում փորձագետները: Ես հավելելու ոչինչ չունեմ»,- նշեց Զախարովան:
Նրա խոսքով՝ դա քաղաքական հարց չէ, այլ փորձագետների աշխատանքի հետ կապված հարց: