Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը «սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքահանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով»:
«Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։ Ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում:
Հեռախոսազրույցի ժամանակ շեշտվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը։