Նոր տարին հրաշքների, հեքիաթների, երազանքների իրականացման ժամանակ է: Ավանդույթի համաձայն՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ վարչապետի տիկնոջն ուղեկցել է ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Անահիտ Ավանեսյանը փոքրիկներին մաղթել է շուտափույթ ապաքինում և երազանքների կատարում:
Հնչել են նախատոնական մաղթանքներ, երեխաներին զվարճացրել և նվերներ են հանձնել Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Ամանորյա երգուպարին հաջորդել է «Խամաճիկների պետական թատրոնի»՝ փոքրիկներին նվիրված ներկայացումը: