Բուենոս Այրեսում աշխարհի ֆուտբոլի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակը նշելու տոնակատարություններն ավարտվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։ Ավելի քան 30 մարդ վիրավորվել է, 13-ը բերման են ենթարկվել։
Երկրպագուներին զայրացրել է թիմի հետ հանդիպման վատ կազմակերպումը։ Մարդիկ հույս ունեին տեսնել իրենց հերոսներին, բայց դա բոլորին չի հաջողվել:
Ազգային հավաքականի ժամանման ակնկալիքով միլիոնավոր արգենտինացիներ դուրս էին եկել Բուենոս Այրեսի փողոցներ, մայրուղիներ: Ոստիկանությունը չի կարողացել զսպել մարդկանց հոսքը, մարզիկներով ավտոբուսը շարժվել է խխունջի արագությամբ, 11 կիլոմետր անցնելու համար պահանջվել է մեկ ժամ:
Չեմպիոնների շքերթն ավարտվել է ժամանակից շուտ այն բանից հետո, երբ երկու հոգի կամրջից ցատկել են խաղացողներով լի բաց ավտոբուսի մեջ։
Ի վերջո, ֆուտբոլիստներին տեղափոխել են ուղղաթիռներով, որոնք պտտվել են Բուենոս Այրեսի կարևոր վայրերի շուրջ: Այնուհետ ազգային հավաքականը վերադարձել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր գրասենյակ՝ մայրաքաղաքի արվարձանում։