Այսօր Եվրոպական միությունը ստորագրել է «Ներդրում կատարելու մասին համաձայնագիր»՝ (6,5 մլն եվրո) ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի և ՊՀԾ-ի հետ՝ աջակցելու ՀՀ Կառավարության սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանն ու արդիականացման ուղղված ջանքերին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ հաջորդ չորս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ցնցումների արձագանքմանն ուղղված ազգային ռազմավարությունների մշակման, տվյալների համակարգերի արդիականացման, սոցիալական ծառայության աշխատուժի կարողությունների զարգացման և պիլոտային ՍՊ ծրագրերի ուղղությամբ։
Այս նախաձեռնության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես հակամարտության ազդակիր մարզերը և սահմանամերձ համայնքները Սյունիքում, Գեղարքունիքում և Շիրակում:
Ծրագրի արդյունքում Հայաստանում կամրապնդվի սոցիալական պաշտպանության ոլորտը՝ աջակցելու խոցելի խմբերին և բարելավելու ցնցումներին և ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածությունը։