Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ծանր վիճակում գտնվող մեկ պացիենտ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդությամբ Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան: