Արմեն Նուրբեկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Նրա թեկնածությունը ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 76-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արման Նուրբեկյան՝ կողմ՝ 70, դեմ՝ 6:
Արմեն Նուրբեկյանն իր աշխատանքային գործունեության մեծ մասն անցկացրել է Կենտրոնական բանկում. սկսելով ֆինանսական կայունությունից՝ անցել է գների կայունության ոլորտ:
Նուրբեկյանը 2020 թվականից զբաղեցնում է Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնները: