«ՌԴ զինվորականները շարունակում են մնալ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հիմնական երաշխավորը»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Դաշնության պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարությունն արել է ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում, որին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստի քննարկման առանցքում եղել է իրավիճակն Ուկրաինայում: