Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:
Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական էջից:
Մանրամասները կներկայացվեն քիչ ավելի ուշ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
Դատարանը որոշել էր Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև դեկտեմբերի 19-ը՝ ժամը 16.00-ն (Ֆրանսիայի ժամանակով), պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ: