2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ՝ գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551-ով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Միջին աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ՝ անցած տարվա 220 հազարի համեմատ՝ ավելի քան 20% աճ»,- գրել է նա։