Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները։
Ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու։
Լուսինե Աբգարյանը ներկայումս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։
Ռուբիկ Մխիթարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։
Դավիթ Վեքիլյանը դասախոսում է Արդարադատության ակադեմիայում։ 2020-2022 թթ․ աշխատել է որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։