Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիեռը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մինսկ, հայտարարել է, որ Վաշինգտոնին մտահոգում է Ուկրաինայի շուրջ զարգացումներում Բելառուսի դերակատարումը:
Նրա խոսքով՝ Բելառուսն աջակցել է Ռուսաստանին և թույլ տվել օգտագործել երկրի տարածքը ռուսական ուժերի տեղակայման համար։
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ, եթե Մինսկը ավելացնի աջակցությունը Ռուսաստանին։
Երեկ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նախագահները պատրաստակամություն են հայտնել խորացնելու Ռուսաստանի և Բելառուսի դաշնակցային հարաբերությունները, գործակցել էներգետիկ ոլորտում, շարունակել զորավարժությունները: Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին «Իսկանդեր» և «С-400» համակարգեր տրամադրելու համար: Նա տեղեկացրել է, որոնք դրանք արդեն բերվել են մարտական պատրաստականության աստիճանի: Նախագահները նաև նշել են, որ արդյունավետորեն պայքարում են, նրանց խոսքով, ոչ բարեկամ երկրների պատժամիջոցների դեմ: