ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Ենգիբարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավագիտության զարգացման, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական Վահե Գուրգենի Ենգիբարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,- նշված է հրամանագրում: