Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան:
Օդանավակայանում Վուչիչին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:
Վաղը նախագահ Վուչիչը նախագահական պալատում նախ կհանդիպի Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի, ապա նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վուչիչի հետ պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Սինիշա Մալին և էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար Դուբրավկա Ջեդովիչը։ Բաքվում գտնվելու ընթացքում Վուչիչը կայցելի նաև Հեյդար Ալիևի Կենտրոն։