Ազգային ժողովը քննարկում է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն այդ պաշտոնի համար առաջարկել է ՔՊ-ի ներկայացրած Նարեկ Ղազարյանի թեկնածությունը։
Ղազարյանը զբաղեցնում է ԿԲ ֆինանսական շուկաների դեպարտամենտի ռիսկերի կառավարման վարչության պետի պաշտոնը։
Իր ելույթում Ղազարյանն անդրադարձավ գնաճի տեմպերին ու շեշտեց, որ նոյեմբերի դրությամբ տարածաշրջանի պետություններից ամենացածր գնաճն արձանագրվել է Հայաստանում։
«Առավել բարձր գնաճ արձանագրած երկրներում հավելյալ գնաճին նպաստել է տեղական արժույթների նշանակալի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ»,- ասաց նա։
ՀՀ ԿԲ կանխատեսած սցենարի համաձայն՝ ակնկալվում է, որ գնաճը և գնաճային սպասումները կշարունակեն նվազել և 2023 թվականի երկրորդ կիսամյակում կմոտենան նպատակային 4 տոկոս մակարդակին։