ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և պաշտոնում վերանշանակվելու առիթով:
Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և Լատվիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա։
Վստահ եմ, որ մեր կառավարությունները նոր եռանդով համատեղ ջանքեր կգործադրեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու գործում։
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: