ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան-Երևան մայրուղում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 9 գլուխ՝ 1200 կգ, տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:
ՍԱՏՄ տեսուչի կողմից կազմվել է արձանագրություն տեղափոխող անձի վերաբերյալ, որը կենթարկվի վարչական պատասխանատվության:
Նաև՝ տրվել է հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր: