Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կենտրոնում պատրաստվում են դիմավորել ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներին և Աշխարհի գավաթը:
Արգենտինայում դեկտեմբերի 20-ը համազգային հանգստյան օր է հայտարարված։
Երկրի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հավաքականի ֆուտբոլիստներն արդեն ժամանել են երկիր:
Հիշեցնենք, որ Կատարում դեկտեմբերի 18-ին կայացած աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոց հարվածաշարով հաղթել է Ֆրանսիայի ընտրանուն և երրորդ անգամ դարձել ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն: