Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովողը ՌԴ-ն է։ Այս մասին ԱԺ նիստում խոսեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Նա ընդդիմությանը կոչ արեց նաև այս ուղղությամբ աշխատել, որպեսզի ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անվտանգ երթևեկություն։
«Մենք աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի հնարավորինս արագ բացվի Լաչինի միջանցքը։ Այս պրովոկացիան, որն էթնիկ զտման նպատակով կազմակերպել է Ադրբեջանը, պետք է զգոն պահի բոլորին, և այս առումով իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- ասաց Գրիգորյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրեց, որ նշյալ թեմայով ԱԺ-ն հայտարարություն է ընդունել, որին չի մասնակցել ընդդիմությունը։