ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեսակցել է ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդարանական Արտակ Բեգլարյանին։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Ավանեսյանը և Բեգլարյանը զրուցել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա հետևանքով՝ մարդու իրավունքների ոտնահարման մասին։
Շեշտվել է, որ Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ։