Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի և Արման Կուրեխյանի թեկնածությունները։
Ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու։
Լիզա Գրիգորյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։
Լիլիթ Խաչատրյանը Շիրակի մարզի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։
Արման Կուրեխյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է։