Խորհրդարանի արտահերթ նիստում չի շրջանցվել Լաչինի միջանցքի թեման: Ընդդիմադիրներն օրակարգի հարցերով զեկուցող Անվտանգության խորհրդի քարտուղարից փորձել են պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այդ քայլով, իշխանությանը մեղադրել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց հրաժարվելու համար:
Արմեն Գրիգորյանն արձագանքել է, որ իշխանությունը գործով է ապացուցում Արցախի անվտանգության երաշխիքները՝ նախորդ տարի մոտ 200 միլիարդ դրամի աջակցություն տրամադրելով, որը նաև անվտանգության հարց է լուծում:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: