Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները։ Ներկայացված 3 թեկնածուների թվից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր։
Արման Թովմասյանն աշխատում է Վերքննիչ դատարանում որպես դատավոր, Վահագն Թորոսյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի դատավոր է։