Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը։
«Կյանքից անժամանակ հեռացել է պետական-քաղաքական գործիչ, 2014-17 թթ․ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք պարոն Սահակյանի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո դեկտեմբերի 18-ին մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա 74 տարեկան էր։