Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հորդանանում հանդիպել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրանի ավագ բանակցող և քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Ալի Բաղերին և ԵՄ արտաքին եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։
Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման հիմնական նպատակն էր դիտարկել միջուկային ծրագրի ակտիվացման և պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցային գործընթացը, ինչպես նաև հստակեցնել արևմտյան որոշ պաշտոնյաների դիրքորոշումը Իրանում վերջին զարգացումների վերաբերյալ։
Բորելն իր հերթին նշել է, որ Իրան-ԵՄ հարաբերությունների վատթարացման ֆոնին շատ կարևոր քննարկումներ են անցկացրել: «Ընդգծվել է Ռուսաստանին ռազմական աջակցությունը և Իրանում ներքին ճնշումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Համաձայնել ենք, որ հարկավոր է շարունակել շփումները և վերականգնել միջուկային ծրագիրը»,- ամփոփել է Բորելը: