Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Դոնեցկի Բախմուտ քաղաք։ Այս այցի մասին նախապես չի հայտարարվել՝ տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
«Արդեն 300 օր է՝ լայնածավալ պատերազմ է: Նախագահն այսօր պարգևատրել է մեր արևելյան բերդի՝ Բախմուտի պաշտպաններին։ Թշնամու հիմնական ուժերը հենց այնտեղ են կենտրոնացած»,- ընդգծել է պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Բախմուտն այժմ առանցքային ուղղություններից մեկն է, այնտեղ ընթանում են ամենաթեժ մարտերը: Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինն էլ ընդգծել է՝ եթե քաղաքն անցնի ռուսական ուժերի վերահսկողության տակ, դա թույլ կտա վերահսկողություն հաստատել նաև տարածաշրջանի ողջ հյուսիսային հատվածի վրա։