Իրանը բազմիցս ընդգծել է, որ կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ իրանական ISNA լրատվական գործակալության հարցին:
«Մենք կարծում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմանների ամբողջական կատարումը կարող է վերջակետ դնել երկու երկրի միջև տարաձայնություններին»,- նշել է Քանանին, շեշտել՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է խուսափել ավելորդ լարվածությունից:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաարգելափակման հարցը արագ կլուծվի երկխոսության և խաղաղ ճանապարհով։