Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին համապատասխան արձանագրությունները։
Մանդատները տրվում են «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։
«ԱԺ կանոնակարգ»սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները երդվեցին։