Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը պետք է բարձրացնի մարտունակությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ իրադարձությունները և համաշխարհային այլ մարտահրավերները։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան պետք է առաջ շարժվի, սթափ գնահատի առկա ռիսկերը, մնա անկախ և ուժեղ։ Մակրոնը հավելել է՝ նոր օրենք են մշակում, որը կընդլայնի երկրի զինված ուժերին աջակցության հնարավորությունը:
Նման հայտարարությամբ Ելիսեյան պալատի ղեկավարը հանդես է եկել Եգիպտոսի ափերի մոտ գտնվող Ֆրանսիայի միակ ավիակիր՝ «Շառլ դը Գոլ» այցի շրջանակում, որտեղ նա անձամբ շնորհավորել է ֆրանսիացի զինվորականներին գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։