Ցավով պետք է տեղեկացնեմ, որ 44-ամյա մարդ է մահացել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բոլոր մարդիկ իրավունք ունեն ժամանակին բժշկական օգնություն ստանալու. արտակարգ իրավիճակներում ամեն րոպեն ճակատագրական է: Կրիտիկական վիճակում գտնվող մի շարք հիվանդներ չեն կարող կենսական բժշկական օգնություն ստանալ»,- գրել է Ավանեսյանը: